YFI-ի ընդունելություն — մեր ծրագրերին դիմելու գործընթացը անցկացվում է պարզ և թափանցիկ: Տեղերը սահմանափակ են, և միայն 56 ուսանող կանցնի ընդունելությունը:
Ընդունելությունը անցկացվում է երկու փուլով՝ դիմումի ներկայացում եւ հաստատում եւ հարցազրույց:
Դիմումի 1-ին փուլ: դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
- Ինքնակենսագրական-CV (PDF)
- Անգլերենի մակարդակի վկայական (առնվազն B1)
- Մոտիվացիոն նամակ / էսսե (PDF)
- Ընթացիկ կրթության տեղեկատվություն
- Անձնագրի պատճեն
- Անձնական տվյալներ՝ անուն, ազգանուն, հայրանուն, տարիք, հասցե, հեռախոսահամար
Հարցազրույցի փուլ: դիմումի փուլն անցած մասնակիցը հրավիրվում է հարցազրույցի ընդունող հանձնաժողովի հետ։
Մեր ընդունելության գործընթացը հնարավորություն է տալիս ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում բնակվող տաղանդավոր ուսանողներին միանալ միջազգային ծրագրին և ձեռք բերել նորաձևության, դիզայնի և ստեղծարար ձեռներեցության մասնագիտական հմտություններ։