Մեր տեսլականն է պատրաստել ժամանակակից և մրցունակ նորաձևության ոլորտի մասնագետներ եւ կառավարիչներ, ովքեր կկարողանան ստեղծել սեփական բրենդներ, կիրառել արդիական տեխնոլոգիաներ և հաջողությամբ ինտեգրվել միջազգային նորաձևության շուկայում։ Մեր նպատակն է հետևել ոլորտի զարգացման կարևոր փուլերին՝ ապահովելով ուսանողների շարունակական աճը և հմտությունների կատարելագործումը։