Դասընթացի նկարագիր
YFI-ի առաջին փուլը կմեկնարկի Fashion Founder ծրագրով, որը նախատեսված է գործող և ապագա բրենդի հիմնադիրների համար, ովքեր ձգտում են ստեղծել և զարգացնել հաջողակ նորաձևության բիզնեսներ։ Ծրագիրը ընդգրկում է ողջ գործընթացը՝ գաղափարից մինչև շուկա, ապահովելով գործնական և համակարգված պատկերացում նորաձևության ոլորտի և բրենդի ռազմավարական դիրքավորման մասին։
Ծրագիրը տևում է 8 ամիս և կազմված է մասնագիտացված մոդուլներից, որոնք դասավանդվում են միջազգային և Հայաստանյան նորաձևության ոլորտի առաջատար մասնագետների կողմից։ Դասընթացի հիմնական լեզուներն են անգլերենը և հայերենը, ինչը ապահովում է ծրագրի հասանելիությունը բոլոր ուսանողների համար։
Ի՞նչ հմտություններ ձեռք կբերեք
Ուսանողները սովորում են ձևավորել բրենդի ինքնություն, մշակել դիրքավորման և գնագոյացման ռազմավարություններ, ինչպես նաև ստեղծել բրենդային ուղեցույց (Brand Book)։ Ձեռք են բերում հմտություններ հավաքածուների պլանավորման, ծախսերի հաշվարկի, արտադրության և որակի կառավարման ոլորտներում՝ գաղափարները վերածելով շուկայում պահանջարկ ունեցող արտադրանքի։
Ծրագիրը ներառում է վաճառքի բազմաալիք ռազմավարություններ, էլեկտրոնային առևտրի համակարգեր, ինչպես նաև ֆինանսական, իրավական և գործառնական հիմունքներ՝ ներառյալ ժամանակակից թվային գործիքների կիրառությունը։
Ծրագրի ավարտին մասնակիցները համապատասխան գիտելիքներ և կարողություններ շնորհիվ՝ կկարողանան վստահորեն մեկնարկել և զարգացնել իրենց յուրօրինակ բրենդը:
Ծրագրի արդյունքներ
Ծրագիրը ավարտելուց հետո ուսանողները կկարողանան՝
• Ռազմավարականորեն հասկանալ գլոբալ նորաձևության շուկան
• Զարգացնել և դիրքավորել բրենդը
• Պլանավորել արտադրանքը և հավաքածուները
• Օգտագործել թվային և AI-մարքեթինգ
• Վարպետանալ ֆինանսական և իրավական հարցերում
• Կատարել ձեռնարկատիրական գործունեություն
Ի՞նչ եք սովորելու
Ծրագիրը կազմված է 8 հիմնական մոդուլներից՝
Մոդուլ 1 — Գլոբալ նորաձևության շուկա և սպառողական վերլուծություն
Ուսումնասիրություն գլոբալ նորաձևության համակարգի, սպառողների վարքագծի, սեգմենտավորման մոդելների, մրցակիցների քարտեզագրման, միտումների կանխատեսման գործիքների, մշակութային ինտելեկտի և շուկայի հնարավորությունների վերաբերյալ:
Մոդուլ 2 — Բրենդի ռազմավարություն և ինքնություն
Բրենդի ԴՆԹ և նպատակ, զգացմունքային դիրքավորում, տեսողական ինքնության համակարգեր, բրենդի ճարտարապետություն, գների ռազմավարություն, մրցակցային առավելություններ և բրենդի աշխարհ:
Գործնական հանձնարարություն՝ Brand Book
Մոդուլ 3 — Արտադրանքի զարգացում և հավաքածուի պլանավորում
Հավաքածուի կառուցվածք, կտորի ուսումնասիրություն, տեխնիկական փաթեթի հիմունքներ, նախնական մոդելի մշակում, արտադրության նմուշներ, ծախսերի կառուցվածք և արտադրանքի ինքնարժեք, որակի վերահսկում:
Գործնական Հանձնարարություն՝ Mini Collection
Մոդուլ 4 — Բազմաալիք վաճառք և էլեկտրոնային առևտուր (e-commerce)
Մանրածախ առևտրի ալիքների ընդհանուր կառուցվածք, մեծածախ վաճառքի ռազմավարություն, ցուցասրահներ և հավաքածուների ցուցակ, էլեկտրոնային առևտրի UX, խանութ-սրահի դասավորում, շուկայի ռազմավարություն, լոգիստիկա և պատվերի կատարման գործընթաց:
Գործնական հանձնարարություն՝ Channel Strategy
Մոդուլ 5 — AI-մարքեթինգ և աճ
AI նորաձևության մարքեթինգում, AI աջակցությամբ բովանդակության ստեղծում, վիրտուալ մոդելներ և AI-ինֆլյուենսերներ, AI-CRM և անհատականացում, վճարովի գովազդի օպտիմալացում, AI թրենդների վերլուծություն, AI-ի թույլատրելի կիրառություն:
Գործնական հանձնարարություն՝ AI Campaign
Մոդուլ 6 — Ֆինանսներ, իրավունք և գործառնական համակարգ
Նորաձևության ֆինանսների հիմունքներ, գների և շահույթի մոդելներ, պահեստավորում և կանխիկ հոսքեր, ֆինանսավորման տարբերակներ, հեղինակային իրավունք, պայմանագրեր, ռիսկերի կառավարում և համապատասխան քաղաքականություն:
Գործնական հանձնարարություն՝ Financial Model
Մոդուլ 7—Ավարտական նախագիծ
Ուսանողները ընտրում են մեկ ուղղություն՝
Track A — Բիզնես պլան գործող հավաքածուի համար
Track B — Նոր կապսուլային հավաքածույի ստեղծում (6–8 լուք)
Վերջնական արդյունքներ:
• Գործարար պլան
• Շուկայական վերլուծություն
• Բրենդի ռազմավարություն
• Հավաքածու կամ կափսուլային հավաքածու
• Մարքեթինգային պլան
• Ֆինանսական մոդել
• Բիզնես ներկայացում
Մոդուլ 8—Ընտրովի դասընթացներ
• Ստեղծագործական ուղղորդում և պատմվածքի ձևավորում (Storytelling) (6 դաս)
• Կտորների մոդելավորում և նախատիպերի մշակման հիմունքներ (6 դաս)
• Նորաձևության ստեղծում (6 դաս)
• Ցուցասրահ և գնորդների հետ հաղորդակցություն (6 դաս)
Ո՞ւմ համար է նախատեսված դասընթացը
Բաց դիմորդների համար ամբողջ աշխարհից՝ Fashion Founder-ը միջազգային ծրագիր է, մշակված նրանց համար, ովքեր պատրաստ են իրենց ստեղծագործական ինքնությունը վերածել գլոբալ բրենդի։
Հաջորդ սերնդի հիմնադիրներ – ապագա ձեռնարկատերեր, ովքեր պատրաստ են իրենց ստեղծագործական գաղափարը զարգացնել և վերածել շուկայական պահանջներին համապատասխան մրցակցային բրենդի։
Արդեն գործող բրենդի սեփականատերեր – դիզայներներ, ովքեր ձգտում են ընդլայնել իրենց բիզնեսը և եկամուտը՝ օգտագործելով արհեստական բանականության վրա հիմնված աճի ռազմավարություններ։
Ստեղծագործական մասնագետներ – ոճաբաններ և արվեստագետներ, ովքեր զարգացնում են իրենց կարողությունները արդյունաբերության բիզնես ոլորտում՝ ձեռք բերելով բրենդի կառավարման և առաջխաղացման նրբություններ։
Կարիերայի փոփոխություն իրականացնողներ – բիզնես կամ տեխնոլոգիական ոլորտի մասնագետներ, ովքեր փնտրում են համապարփակ հնարավորություն՝ գլոբալ նորաձևության միջավայրում իրենց մրցակցային դիրքն ամրապնդելու համար։
Ծրագրի նպատակները
Ի՞նչ եք ներդնում
Fashion Founder ծրագիրը առաջարկում է ճկուն ուսուցում՝ հնարավորություն տալով ձեռք բերել ինչպես 8-ամսյա ծրագրի ամբողջական փաթեթը, այնպես էլ անհատական մասնագիտացված մոդուլներ:
Ընտրեք այն ուսուցման ուղին, որը լավագույնս համապատասխանում է ձեր մասնագիտական նպատակներին։
Վկայական
Ծրագրի ավարտին ուսանողները, ովքեր ապահովում են առնվազն 70% մասնակցություն և հաջողված ավարտական արդյունքներ, կստանան վկայական։