Քրիստինա Գրեյս Բիֆանո

Քրիստինա Գրեյս Բիֆանո

Դասախոս

Ծանոթացեք YFI-ի առաջին մոդուլի դասախոսին՝ Քրիստինա Գրեյս Բիֆանոյին

Երևանի Նորաձևության Ինստիտուտը հպարտությամբ ներկայացնում է Քրիստինա Գրեյս Բիֆանոյին՝ միջազգային փորձ ունեցող դասախոս, թրենդների հետազոտող, ռազմավար և նորաձևության ոլորտի փորձագետ։ Նա կդասավանդի Fashion Founder ծրագրի առաջին մոդուլը։

Քրիստինան հատուկ Իսպանիայից ժամանում է Հայաստան՝ վարելու` Նորաձևության համաշխարհային շուկա և սպառողական ինտելեկտ մոդուլը։

Մոդուլի ընթացքում ուսանողները կծանոթանան համաշխարհային նորաձևության շուկայի կառուցվածքին և դրա զարգացման վրա ազդող հիմնական գործոններին։ Նրանք կուսումնասիրեն սպառողների վարքագիծը, շուկայի բաժանման սկզբունքները, մրցակիցների վերլուծությունը, թրենդների կանխատեսման գործիքները, մշակութային առանձնահատկությունները և նոր շուկայական հնարավորությունների բացահայտումը։

Քրիստինան շուրջ երկու տասնամյակի փորձ ունի նորաձևության կրթության, հետազոտության, ռազմավարության և ստեղծագործական ուղղորդման ոլորտներում։ Նա դասավանդել է միջազգային առաջատար կրթական հաստատություններում։

Ներկայումս Քրիստինան IED Barcelona-ի ծրագրի ղեկավար և հրավիրյալ դասախոս է, որտեղ ղեկավարում է թրենդների հետազոտության և նորաձևության կանխատեսման հետբուհական ու ինտենսիվ ծրագրեր։

Նա նաև MSKPU Warsaw-ի հրավիրյալ դասախոս և ավարտական աշխատանքների մենթոր է։ Այստեղ Քրիստինան աջակցում է երիտասարդ դիզայներներին՝ նորաձևության գաղափարների, հավաքածուների, պորտֆոլիոների և ավարտական ցուցադրությունների ստեղծման ընթացքում։

Ակադեմիական աշխատանքից բացի՝ Քրիստինան զբաղվում է հետազոտությամբ, նորարարությամբ և ռազմավարական խորհրդատվությամբ։ Նա Future Days-ի ակադեմիական ծրագրերի ղեկավարն է, Mate House-ի հետազոտությունների ղեկավարը և Inquire Studio-ի վերապատրաստման մասնագետը։

Իր աշխատանքում նա ուսումնասիրում է սպառողների նոր ձևավորվող պահանջները, մշակութային փոփոխություններն ու համաշխարհային միտումները՝ դրանք վերածելով բրենդների և կազմակերպությունների համար կիրառելի ռազմավարությունների։

Քրիստինան նաև Fashion Cares BCN-ի խորհրդատուների խորհրդի անդամ է։ Նախաձեռնությունը նորաձևության միջոցով խթանում է կայուն զարգացումը և աջակցում կանանց օգնող կազմակերպություններին։

Քրիստինան մեծ ոգևորությամբ է սպասում YFI-ի ուսանողների հետ հանդիպմանը։ Նա պատրաստ է կիսվել իր միջազգային փորձով և ուսանողներին տալ այն գիտելիքներն ու գործիքները, որոնք կօգնեն հասկանալ համաշխարհային նորաձևության շուկան, նկատել նոր հնարավորությունները և կայացնել հիմնավորված որոշումներ իրենց ապագա բրենդների համար։

Այս մոդուլը կդառնա Fashion Founder ծրագրի կարևոր մեկնարկը՝ օգնելով ուսանողներին ավելի լավ հասկանալ շուկան, սպառողին և նորաձևության բիզնեսի զարգացման հնարավորությունները։